Սիրիայի հյուսիսարևելյան Քամիշլի քաղաքում պայթյուն է տեղի ունեցել
Սիրիայի Քամիշլի քաղաքի փոստային բաժանմունքի մոտակայքում պայթուցիկ սարքավորում է գործել, զոհվել է մեկ մարդ, վիրավերվել՝ ևս մեկը: Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Աղբյուրի խոսքով՝ պայթուցիկ սարքավորումը ամրացված է եղել հաստատության կողքին կայանված ավտոմեքենային, գրում է գործակալությունը:
Էլ-Հասակե գավառում տեղակայված Քամիշլի քաղաքը վերահսկվում է սիրիական կառավարական զորքեր և քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից: Վերջին անգամ ահաբեկիչները այս քաղաքում խոշոր ահաբեկչություն էին կազմակերպել անցած տարի: Այն ժամանակ զոհվել էր 52 մարդ, մոտ 200 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:










