Yahoo-ի ղեկավարը կհեռանա ընկերության տնօրենների խորհրդից

10:44 • 10.01.17

Ամերիկյան Yahoo ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը կհեռանա ընկերության տնօրենների խորհրդից այն բանից հետո, երբ Verizon-ն ավարտի ընկերությունը գնելու գործարքը: Այդ մասին հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով Yahoo-ի հայտարարությունը:


Մայերի հետ միասին, ինչպես հաղորդվում է, տնօրենների խորհուրդը կլքի նաև Yahoo-ի հիմնադիրներից մեկը՝ Դևիդ Ֆիլոն, և ևս չորս թոփ մենեջեր: Ընկերության հաղորդագրությունում ասվում է, որ այդ քայլը կապված չէ ապագա ղեկավարության հետ կոնֆլիկտների հետ:


Verizon-ը կգնի Yahoo-ն 4,83 միլիարդ դոլարով: Սպասվում է, որ գործարքը կավարտվի այս տարվա առաջին եռամսյակում:


Ինչպես հայտնել է ընկերությունը, Verizon-ն առաջարկվող գործարքով ձեռք է բերելու Yahoo-ի օպերացիոն բիզնեսը, մինչդեռ Yahoo-ի բիզնեսի մնացած մասը, որը բաղկացած է հիմնականում չինական էլեկտրոնային առևտրի Alibaba ընկերությունում և Yahoo Japan-ում իր բաժնետոմսերից, կշարունակի գործել որպես առանձին ընկերություն և կանվանափոխվի «Altaba»-ի:

Yahoo-ի ղեկավարը կհեռանա ընկերության տնօրենների խորհրդից