Շերը կնկարահանվի Ֆլինթ քաղաքի ջրի ճգնաժամի մասին պատմող ֆիլմում

23:56 • 11.01.17

Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյան) կնկարահանվի ամերիկյան Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքում ջրի ճգնաժամի մասին պատմող ֆիլմում: Այս մասին հայտնում է Deadline պորտալը:

«Ֆլինթ» խորագիրը կրող կինոնկարը կպատմի այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրել են խմելու ջրի աղտոտմանը: Շերը մարմնավորելու է խմելու ջրի խնդրի առաջ կանգնած քաղաքի բնակչուհու կերպարը, ում ընտանիքը ևս բախվել է այդ խնդրին:

Դերասանուհին կհանդիսանա նաև ֆիլմի համապրոդյուսերը Քեթի Կուրիկի հետ միասին: Սցենարը հեղինակել է Բարբարա Սթեփանսկին:

Երգչուհին մշտապես բարձրաձայնել է Ֆլինթի ճգնաժամի մասին և բազմիցս քննադատել երկրի կառավարությանը, իսկ անցյալ տարվա հունվարին նա շշալցված ջուր էր նվիրաբերել ամերիկյան Ֆլինթ քաղաքի բնակիչներին:

 

 

 

Շերը կնկարահանվի Ֆլինթ քաղաքի ջրի ճգնաժամի մասին պատմող ֆիլմում