Չինաստանն արգելել է Pokemon Go խաղն իր տարածքում

05:02 • 11.01.17

Չինաստանի իշխանություններն արգելել են արտոնագրված Pokemon Go, ինչպես նաև հավելյալ իրականության տեխնոլոգիան կիրառող այլ բջջային  խաղերը իրենց երկրի տարածքում՝ մինչև որ կպարզվի դրանց վտանգավորության աստիճանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով չինական մեդիա կարգավորողին:

Նշվում է, որ խաղերն իրենցից վտանգ են ներկայացնում աշխարհագրական տեղեկատվության, ինչպես նաև տրանսպորտային և մարդկանց անձնական տվյալների համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Pokemon Go-ի մշակողներն արգելել են խաղը խաղալ ավտոմեքենայի ղեկին: