Քոեն եղբայրներն առաջին անգամ հեռուստասերիալ կնկարահանեն
Ամերիկացի ռեժիսորներ Ջոել և Իթան Քոեններն առաջին անգամ հեռուստասերիալ կնկարահանեն. վեսթերն ժանրում ստեղծվող նախագիծը կոչվում է «Բալադ Բաստեր Սկրագսի մասին»:
Variety-ի հաղորդմամբ` սերիալը ստեղծվում է Annapurna Television ընկերության հետ համագործակցությամբ: Քոեն եղբայրները սերիալի սցենարը գրել են օրիգինալ գաղափարի հիման վրա, և նրանք էլ կհանդիսանան որպես ռեժիսորներ և պրոդյուսերներ:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` Annapurna Television-ը ցանկանում է տվյալ նախագծում համատեղել հեռուստատեսությունն ու կինոն: Դեռևս պարզ չէ, թե ինչպես է դա իրագործվելու. միայն հայտնի է, որ «Բալադ Բաստեր Սկրագսի մասին»-ը կնկարահանվի որպես մինի-սերիալ:










