«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կստորագրի Վանաձորի ավագանին լուծարելու դիմումը
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը այսօրվա ընթացքում կստորագրի Վանաձորի ավագանին լուծարելու մասին «Լուսավոր Հայաստան» -ի դիմումը, որը ներկայացվելու է կառավարությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը։
«Մենք ասել էինք, որ կիսում ենք «Լուսավոր Հայաստան»-ի մոտեցումները և որոշում ենք կայացրել ստորագրել»,-նշեց Էդգար Առաքելյանը։
Անդրադառնալով հարցին արդյոք ստորագրելու որոշումը դժվարությամբ է տրվել, քանի որ դեռ առավոտյան ստույգ չէր ասվում, ստորագրելու են, թե ոչ, Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ ստորագրելու որոշումը դժվարությամբ չեն կայացրել։
Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Լուսավոր Հայաստանը»-ի մոտեցումներին կողմ են, միաժամանակ գտնում են, որ ավագանին լուծարելու հարցը կառավարության խնդիրն է։
«Մեր մոտեցումները նույնն են եղել, մենք բոյկոտել ենք, շարունակելու ենք բոյկոտել ավագանու նիստերը, ուստի եթե սկզբունքային է նաև ավագանին լուծարելու մասին դիմումը ստորագրել, կստորագրենք»,- մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արդեն ստորագրել է նշված դիմումը։ Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։










