Ջանեթ Ջեքսոնն իսլամ է ընդունել. լրատվամիջոցներ
Ամերիկյան հայտնի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը հրաժարվել է քրիստոնեությունից ու այլևս իսլամի հետևորդ է, ինչի մասին գրում է Tatler-ը՝ վկայակոչելով աստղին մոտ աղբյուրների:
Հայտնի է, որ 50-ամյա երգչուհին նման վճռական քայլի է դիմել ամուսնու՝ քաթարցի միլիարդատեր Վիսամ ալ Մանայի դրդմամբ: Նշվում է, որ 2012թ. Ջեքսոնի հետ ամուսնացած միլիարդատերը կնոջն անընդհատ խնդրել է հրաժարվել քրիստոնեությունից:
Բացի այդ, նա պահանջել է, որ սևամորթ գեղեցկուհին վերանայի իր ոճն ու հրաժարվի սեքսուալ, բաց հագուստներից: Իսկ հղիության ժամանակ նրան նկատել են հիջաբով՝ առանց վառ դիմահարդարման:
Աղբյուրը հավելում է, որ Ջեքսոնը հունվարի սկզբին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։















