Քիրստեն Դանստն ամուսնանում է

18:34 • 11.01.17

Ամերիկացի դերասանուհի Քիրստեն Դանստը պատմել է, որ շուտով կամուսնանա իր ընկերոջ հետ:

«Ես այն կանանցից եմ, որոնք ուզում են ամուսնանալ: Պաշտում եմ իմ աշխատանքն ու կինոն, սակայն նույն ժամանակ երազում եմ երեխաների մասին: Հուսով եմ` երեխա կունենամ մոտակա երկու տարիների ընթացքում», - խոստովանել է դերասանուհին:

Tatler.ru-ն գրում է, որ Դանստի ընկերը` ամերիկացի դերասան Ջեսի Պլեմոնսը, որի հետ նա ծանոթացել և խաղացել է «Ֆարգո» սերիալում, հասկացել է դերասանուհու ակնարկն ու ամուսնության առաջարկություն արել իր սիրելիին:

Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` դերասանների նշանադրությունը կայացել է անցած շաբաթ-կիրակի օրերին, սակայն հարսանյաց արարողության ամսաթիվը դեռևս չի նշանակվել:

 

 

 

 

Քիրստեն Դանստն ամուսնանում է