Կրեմլում հերյուրանք են անվանել Թրամփի դեմ կոմպրոմատի մասին հաղորդագրությունները
Կրեմլում չունեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատ, այդ մասին տեղեկատվությունն ամբողջովին հերյուրանք է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է interfax.ru-ն:
«Կրեմլը չունի Թրամփի դեմ կոմպրոմատ, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ոչ այլ ինչ է, քան բացարձակ հերյուրանք»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ CNN-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցել են, որ Ռուսաստանն իր դեմ կոմպրոմատ է հավաքել: Մասնավորապես, ԱՄՆ հետախուզական գործակալությունների ղեկավարներն անցած շաբաթ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են տեղեկությունների ամփոփագիր այն մասին, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կոմպրոմատ հանդիսացող անձնական տեղեկություններ ունեն Թրամփի մասին:










