Ջորջ Լուկասը պատրաստվում է Լոս-Անջելեսում «Աստղային պատերազմների» հավաքածուի թանգարան բացել

04:41 • 11.01.17

Ամերիկացի կինոռեժիսոր Ջորջ Լուկասը Լոս-Անջելեսում թանգարան կբացի, որտեղ կտեղակայի հանրահայտ «Աստղային պատերազմներ» ֆիլմերի նկարահանումներից պահպանված իրերի հավաքածուն: Այդ մասին հաղորդել է քաղաքի քաղաքապետ Էրիկ Գարսեթը Twitter-ի միկրոբոլգի իր էջում:

«Մենք շատ ուրախ ենք այդ զարմանալի թանգարանը ստանալու համար: Այն նոր աշխատատեղեր կստեղծի»,- գրել է Լոս-Անջելեսի ղեկավարը, նշելով, որ ամեն տարի այն կդառնա հարյուր հազարավոր մարդու այցելության վայր:

Ըստ Los Angeles Times-ի տվյալների՝ նախագծի արժեքը կազմում է 1.5 մլրդ դոլար, որը համաշխարհային համբավ ունեցող ռեժիսորի կարողության 1/3-րդն է: Նրա կարողությունը գնահատվում է 4.6 մլրդ դոլար:


Ջորջ Լուկասը պատրաստվում է Լոս-Անջելեսում «Աստղային պատերազմների» հավաքածուի թանգարան բացել