Անհայտ անձինք փչացրել են Փառքի ծառուղում Մրայա Քերիի աստղը
Անհայտ անձինք փչացրել են հոլիվուդյան Փառքի ծառուղում ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի աստղը: Այս մասին հայտնում է ET Online-ը` հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանության բաժնին:
Աղբյուրի հաղորդմամբ` երգչուհու անվան մոտ հարցական նշան է հայտնվել: Անցկացվում է հետաքննություն:
Նշվում է, որ Քերիի աստղը Փառքի ծառուղում հայտնվել է 2015 թվականին: Աստղի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երգչուհին հայտնել է ժամանակավորապես սոցցանցերից հեռանալու մասին:










