Բանգլադեշում «մարդ-ծառը» 16 վիրահատությունից հետո կարողացել է գրկել իր դստերը (լուսանկարներ)
Բանգլադեշի 27-ամյա բնակիչ Աբուլ Բայանդարը, ով ձեռքերի և ոտքերի վրա գոյացած մակաճների շնորհիվ հայտնի է որպես «մարդ-ծառ», վիրահատվել է. վիրաբույժները հեռացրել են մակաճները:
The Washington Post-ի հաղորդմամբ` վերջին տարվա ընթացքում Բայանդարը տարել է 16 նմանատիպ հիվանդություն, որոնց ընթացքում հեռացվել է 5 կիլոգրամ մակաճ:
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը տառապում է հազվադեպ հիվանդությամբ (Epidermodysplasia verruciformis), որը բնութագրվում է մարդու պապիլոմայի վիրուսով վարակվելու հանդեպ նախատրամադրվածությամբ:
Հիվանդության հետևանքով մարդու մաշկի վրա առաջանում են ճյուղերի նմանվող մակաճներ` խոշոր ելունդներ: Բայանդարի մոտ դրանք առաջացել են դեռահաս տարիքում, իսկ 20 տարեկանից հետո սկսել են արագորեն աճել և շատանալ:
«Այժմ շատ ավելի լավ եմ զգում ինձ: Կարող եմ գրկել դստերս ու խաղալ նրա հետ», - պատմել է նա:














