Աֆղանստանում պայթյունի հետևանքով ԱՄԷ-ի հինգ դիվանագետ է մահացել

12:46 • 11.01.17

Հունվարի 10-ին աֆղանական Քանդագար նահանգում որոտացած պայթյունի հետևանքով Արաբական Միացյալ Էմիրությունների հինգ դիվանագետ է մահացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով ԱՄԷ-ի իշխանությունների հայտարարությանը:

Ավելի վաղ TOLO news-ը հայտնել է, որ Աֆղանստանում տեղի է ունեցել 1 օրում երկրորդ ահաբեկչական ակտը: Պայթյունը որոտացել է Քանդագար նահանգում:

Ահաբեկչական ակտն իրականացվել է Քանդագարի նահանգապետ Գամայուն Ազիզիի տանը` ԱՄԷ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Միջադեպի հետևանքով նրանք վնասվածքներ են ստացել: