Ուֆայում հիվանդը ստիպված է եղել չորեքթաթ բարձրանալ հիվանդանոցի աստիճաններով՝ ռենտգենի սենյակ հասնելու համար (տեսանյութ)

14:37 • 11.01.17

Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայի դատախազությունը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ վնասված ոտքով կինը հատուկ սանդուղքի բացակայության և վերելակի խնդիրների պատճառով ստիպված է եղել աստիճաններով սողալով՝ չորեքթաթ բարձրանալ հիվանդանոցի երկրորդ հարկում գտնվող ռենտգենի սենյակ, այնուհետ նույնկերպ իջնել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Բաշկորտոստանի դատախազի ավագ օգնական Գուզել Մասագուտովան:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում վնասված ոտքով կինը չորեքթաթ իջնում է հիվանդանոցի աստիճաններով:

Աղբյուրի հաղորդմամբ` տեսանյութի հայտնվելուց հետո դատախազությունը ստուգում է սկսել:

Բաշկորտոստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ներկայում նախարարության մասնագետները պարզում են միջադեպի պատճառները: