ԱՄՆ-ում ընտրել են տարվա լավագույն մեքենան (լուսանկարներ)
«Հյուսիսամերիկյան տարվա լավագույն մարդատար ավտոմեքենա, ամենագնաց և օգտակար մեքենա» մրցույթում այս տարի հաղթող է ճանաչվել Chevrolet Bolt կոմպակտ էլեկտրամեքենան` միավորների քանակով շրջանցելով Genesis G90 և Volvo S90 առաջատար սեդաններին:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, այս մասին հայտարարվել է Դետրոյթի ավտոսրահի ժամանակ: «Տարվա պիկապ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Honda Ridgeline մակնիշի ավտոմեքենան:
«Լավագույն օգտակար մեքենա» է ճանաչվել Chrysler Pacifica մինիվենը, որը քվեարկության արդյունքում շրջանցել է Jaguar F-Pace և Mazda CX-9 մոդելներին:
Chevrolet Bolt էլեկտրամեքենան առաջին հորիզոնականը զբաղեցնելուն հավակնում է նաև մեկ այլ ամերիկյան մրցույթում` «Տարվա կանաչ ավտոմեքենա»: 200 ձիաուժ հզորություն ունեցող էլեկտրաշարժիչով զինված մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 7 վայրկյանում, իսկ մեկ լիցքավորմամբ անցնում է 320 կմ տարածություն:










