Ավելի քան 10.000 եվրո. Vertu-ն ներկայացրել է նոր Signature Touch հեռախոսը (լուսանկարներ)
Լյուքս դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu ընկերությունը ներկայացրել է նոր Vertu Signature Touch մոդելը՝ պատրաստված տիտանից և կերամիկայից:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, իտալացի մասնագետների պատրաստած հեռախոսը մասամբ պատված է կաշվով և համալրված 130 կարատանոց շափյուղայի բյուրեղյա էկրանով, որը դիմացկուն է խազերի նկատմամբ:
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն աշխատում է Android Lollipop օպերացիոն համակարգով, Qualcomm® Snapdragon պրոցեսորով:
Հեռախոսի գինը 10.400 եվրո է:
















