Նատալի Պորտմանն ու այլ աստղեր I Will Survive երգն են կատարել Թրամփի երդմնակալության նախաշեմին (տեսանյութ)

15:44 • 12.01.17

Հոլիվուդյան դերասաններ Նատալի Պորտմանը, Մեթյու ՄքՔոնախին, Էմի Ադամսն ու Էնդրյու Գարֆիլդն I Will Survive երգն են կատարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության նախաշեմին:


Տեսահոլովակը հրապարակվել է W Magazine ամսագրի YouTube ալիքի էջում:

Gazeta.ru-ն գրում է, որ որոշ դերասաններ երգել են, մյուսները նախընտրել են ուղղակի կարդալ երգի տեքստը:


Տեսահոլովակի ստեղծմանը մասնակցել են նաև դերասաններ Էմմա Սթոունը, Քրիս Փայնը, Հեյլի Սթայնֆիլդը և Ֆելիսիթի Ջոնսը:


«Դա հետաքրքիր կլինի: Կարող է չափազանց իրական դառնալ»,- նշել է դերասան Գարֆիլդը:

 

 

Նատալի Պորտմանն ու այլ աստղեր I Will Survive երգն են կատարել Թրամփի երդմնակալության նախաշեմին (տեսանյութ)