Օբամայի հրաժեշտի թվիթը նրա համար ռեկորդային է եղել հավանությունների թվով
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Twitter-ում վերջին գրությունը ռեկորդ է սահմանել հավանությունների թվով նրա հաշվի գոյության ողջ ընթացքում: Այդ մասին հաղորդում է Cnet-ը:
«Շնորհակալություն ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը այնպիսին է, ինչպես առաջինը: Ես խնդրում եմ ձե հավատալ ոչ թե փոփոխություններ ստեղծելու իմ, այլև սեփական ընդունակություններին»,- գրել է Օբաման:
Այս պահի դրությամբ այդ թվիթով կիսվել է ավելի քան 600 մլն մարդ, և հավանել 1.2 մլն-ը:
Thank you for everything. My last ask is the same as my first. I'm asking you to believe—not in my ability to create change, but in yours.
— President Obama (@POTUS) January 11, 2017










