Դետրոյթի օդանավակայանի թռիչքուղու վրա տղամարդու դի է հայտնաբերվել

10:02 • 12.01.17

Ամերիկյան Դետրոյթ քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա անհայտ տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է տեղի WDIV-TV հեռուստաալիքը:


Ոստիկանությունը հայտնել է, որ օդանավակայանի աշխատակիցներից մեկը նկատել է մարմինը դիսպետչերական կետից: Ոստիկանության տվյալներով՝ տղամարդու մահվան պատճառը դեռ չի պարզվել:


Ինչպես հայտնել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ադամ Մադերան, 61-ամյա տղամարդը, որի մարմինը հայտնաբերվել է թռիչքուղու վրա, օդանավակայանի աշխատակից չէր: Նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել վնասվածքների հետքեր, մասնագետները մտադիր են դիահերձում իրականացնել:


Օդանավակայանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ընդունում է հիմնականում բեռնատար ինքնաթիռներ, օրական սպասարկում է 25 չվերթ:


Միջադեպի մյուս մանրամասները հստակեցվում են: