Մայքլը ողջ է. ներկայացվել է «Փախուստ բանտից» սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերը (լուսանկարներ, տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է ամերիկյան արտադրության ամենահայտնի հեռուստասերիալներից մեկի՝ «Փախուստ բանտից»-ի նոր եթերաշրջանի թրեյլերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, թրեյլերից պարզ է դառնում, որ գլխավոր հերոս Մայքլ Սքոֆիլդը, ում մարմնավորում է Վենթվորթ Միլերը, իրականում չի մահացել և գտնվում է Եմենի բանտերից մեկում:
Հայտնի է, որ նոր եթերաշրջանի դերասանական կազմում ներառված են նախկին սերիաներից հայտնի գրեթե բոլոր կենտրոնական հերոսները՝ Լինքոլնը, Սառան և Սուկրեն, որոնք կրկին միավորելու են իրենց ուժերը Սքոֆիլդին բանտից ազատելու համար:
Հիշեցնենք, որ «Փախուստ բանտից»-ի 4-րդ եթերաշրջանն ավարտվել էր Մայքլ Սքոֆիլդի «մահով» և նրա կնոջ՝ Սառայի հղիությամբ:





















