Սերենա Ուիլյամսը կրքոտ պար է ներկայացրել սպորտային ներքնազգեստով (տեսանյութ)
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում պատկերվում է մարզուհու կրքոտ պարը Dancing with myself երգի ներքո` The Donnas խմբի կատարմամբ:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, 13 ժամում տեսահոլովակը ավելի քան 380 000 դիտում է ունեցել և ավելի քան 2000 մեկնաբանություն ստացել:
«Երբեմն մենք այնքան լուրջ ենք, որ մոռանում ենք զվարճանալ, և ինձ էլ է դա վերաբերում: Կարևոր է նաև զվարճանալը: Ես ամեն օր պարապմունքներով եմ անցկացնում, սակայն երբ պարում եմ, ասես ազատություն եմ տալիս ինքս ինձ: Իսկ ի՞նչ եք անում դուք ինքներդ ձեզ համար»,- տեսանյութին կից գրառել է մարզուհին:










