Տիբեթը 173 մլն դոլար կծախսի զբոսաշրջային գոտիներում զուգարանների կառուցման և վերանորոգման համար
Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի իշխանությունները պատրաստվում են 2017 թվականին մոտ 173 միլիոն դոլար ծախսել նոր զուգարանների կառուցման և հին զուգարանների վերականգնման համար՝ շրջանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդ պլանների մասին հայտարարել է շրջանի ղեկավար Լոսանգ Յամկանը:
Ինչպես նշել է Տիբեթի ինքնավար շրջանի քաղաքային և գյուղական զարգացման բաժնի ղեկավար Սոնամ Նյիման, միջոցները հատկացվելու են մոտ երկու հազար զուգարանի կառուցման և վերականգնման համար: Խոսքը հիմնականում զբոսաշրջային գոտիներում, ինչպես նաև հիմնական ավտոճանապարհների երկայնքով և հանրային վայրերում, որտեղ մեծ քանակությամբ տեղի բնակիչներ և զբոսաշրջիկներ են լինում, տեղակայված զուգարանների մասին է:










