Միշե՛լ, իմ սեր. Սթիվի Ուանդերը սերենադ է երգել ԱՄՆ առաջին տիկնոջ համար (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման չի կարողացել զսպել հուզմունքը, երբ հայտնի կատարող Սթիվի Ուանդերն իրեն նվիրված սերենադ է երգել Ջիմի Ֆելոնի The Tonight Show հեռուստաշոուի ժամանակ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ուանդերը կատարել է իր հայտնի հիթերից մեկը՝ հատուկ առաջին տիկնոջ համար փոխելով բառերը:
«Միշե՛լ, իմ սեր, սքանչելի ես՝ ինչպես ամռան օրը: Միշե՛լ, իմ սեր, անուշ ես՝ ինչպես մայիսին ծաղկող ծաղիկները: Միշե՛լ, իմ սեր, դու միակն ես, ումով մենք հիանում ենք: Մեզ համար դու միշտ էլ առաջին տիկին կմնաս»,- երգել է աստղը:
Աղբյուրը նկատում է, որ Միշել Օբամային շատ են տպավորել ելույթն ու անկեղծ խոսքերը: Նա նաև պատմել է, որ դեռ երիտասարդ տարիքից եղել է Ուանդերի արվեստի երկրպագուն:














