ԱՄՆ-ում մանուկ հասակում առևանգված կինը գտնվել է 18 տարի անց

23:17 • 13.01.17

ԱՄՆ-ում գտնվել է 1998 թվականին Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում հիվանդանոցից առևանգված երեխան: Այս մասին հաղորդում է Reuters-ը`հղում անելով Ֆլորիդայի իշխանություններին:

Աղբյուրը մանրամասնում է, որ 18 տարեկան Կամիյա Մոբլին գտնվել է ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Ուոլթերբորո քաղաքում. նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ թեստի միջոցով: Աղջկա առողջական վիճակը գնահատվում է բարվոք:

Կայքի հաղորդմամբ`իշխանությունները ձերբակալել են 51-ամյա Գլորիա Ուիլիամսին, որը կասկածվում է առևանգման մեջ:

Նշվում է, որ նորածինը առևանգվել է, երբ ծննդատանը դայակ ձևացող կինը դուրս է հանել նրան իր մոր սենյակից:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով`աղջկա կենսաբանական մայրը «շատ է ուրախացել», երբ իմացել է դստերը գտնելու մասին: Այժմ աղջիկը պետք է որոշի ապագա շփման վերաբերյալ հարցերը: