Օմսկում կինը «Боярышник» կոնցենտրատ է լցրել ամուսնու վրա և այրել նրան

19:27 • 13.01.17

Օմսկ քաղաքում 45-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ մարմնի 15 տոկոս այրվածք է ստացել կնոջ հետ վիճաբանության արդյունքում։

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ տնային վեճի ընթացքում 49-այա կինը լոգանքի համար նախատեսված «Боярышник» կոնցենտրատ է լցրել ամուսնու վրա, ինչից հետո վառել է նրան։ Բժիշկների խոսքով՝ միջադեպի արդյունքում վնասվել են 45-ամյա տղամարդու դեմքը, վիզը, ականջները, կուրծքը և որովայնը։

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն անցկացնում են միջադեպի հետաքննութուն ՌԴ քրեական օրենսգրքի ծանր մարմնական վնաս պատճառելու հոդվածով։