Ավստրալիայում նախարարը հրաժարական է տվել պետության հաշվին ուղևորություններ կատարելու պատճառով
Ավստրալիայի առողջապահության և սպորտի նախարար Սյուզան Լին ծառայողական ուղևորություններ է իրականացրել, որոնց ընթացքում, ինչպես պարզվել է, նա զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ Քուինսլենդ նահանգի Գոլդ-Քոստ զբոսաշրջային քաղաքում անշարժ գույքի որոնումներով: Դա նրան արժեցել է իր պաշտոնը: Առաջացած սկանդալի պատճառով նա հրաժարական է տվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վարչապետ Մալքոլմ Տերնբուլն ուրբաթ հայտարարել է, որ ընդունել է Լիի հրաժարականը:
«Ավստրալացիներն իրավունք ունեն հույս ունենալ, որ քաղաքական գործիչները խնամքով են ծախսում հարկատուների գումարները և ցանկացած ժամանակ երաշխավորում են, որ իրենց աշխատանքային ծախսերն արդյունավետ են, իսկ պետական միջոցներն էթիկապես են օգտագործվում»,- ասել է ավստրալական կառավարության ղեկավարը:










