Բայազետում ոչնչացվել են ուրարտական շրջանի քարանձավային դամբարանի ժայռապատկերները
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Աղրը (Արարատ) նահանգի Դողուբեյազիդ (պատմական Բայազետի արևելյան հատվածը) շրջանում անհայտ անձանց կողմից ոչնչացվել են ուրարտական շրջանի քարանձավային դամբարանի ժայռապատկերները: Այս մասին հաղորդում է arkeolojihaber.net կայքը:
Նշենք, որ այդ դամբարանը միակ ժայռապատկերներով քարանձավային դամբարանն է Թուրքիայում:
Վիմափոր դամբարանի մուտքի մոտ պատկերված է եղել հին աստվածներին զոհաբերություն մատուցելու արարողակարգ, փորագրված են եղել աստվածների, այծի և զոհաբերություն իրականացնող մարդու պատկերներ:










