Բուշ քույրերը նամակ են գրել Օբամայի դուստրերին
Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշի 2 դուստրերը՝ Բարբարան ու Ջենան, նամակ են գրել գործող նախագահ Բարաք Օբամայի դուստրերին՝ Մալիային և Սաշային՝ օգտակար խորհուրդներ տալով դեռահասներին Սպիտակ տան պատերից դուրս կյանքի վերաբերյալ:
«Այժմ պետք է դառնաք նախկին նախագահների դուստրերի ակումբի անդամ՝ դիրք, որին դուք ամենևին էլ չէիք ձգտում»,- Time-ը մեջբերում է Բուշ քույրերի նամակից մի հատված:
Բուշի դուստրերը կոչ են արել աղջիկներին չմոռանալ Սպիտակ տան աշխատողներին՝ մասնավորապես ֆլորիստ Նենսիին, ինչպես նաև կապ պաշտպանել Գաղտնի ծառայության գործակալների հետ:
«Մենք պահում ենք կապը Գաղտնի ծառայության հետ: Դրա աշխատակիցները եղել են մեր մեծանալու, առաջին ժամադրությունների, նշանադրության և նույնիսկ մեղրամսի ականատեսները: Գիտենք, որ ամեն ինչ հեշտ չի եղել, բայց դուք, ինչպես և մենք ենք եղել, դեռահասներ եք, որոնց այդ մարդիկ միշտ հետևել են: Նրանք իրենց կյանքն են վտանգել հանուն ձեզ»,- գրել են Բարբարա և Ջենա Բուշերը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը, Բարաք Օբաման իր լիազորությունները կփոխանցի 45-րդ նախագահին և ընտանիքի հետ կլքի Սպիտակ տունը:
Բարբարա և Ջենա Բուշերը


Մալիա և Սաշա Օբամաներ











