Չեչեն ուժայինները հատուկ գործողությունից առաջ գրոհայիններին գտել են WhatsApp-ով

10:32 • 13.01.17

Չեչնիայում հունվարի 11-ին ոչնչացված ծայրահեղականներին հաջողվել է հայտնաբերել այդ թվում նաև WhatsApp-ում նրանց նամակագրության միջոցով: Մեսենջերում գրոհայիններն իրենց խումբն են ունեցել: Այդ մասին գրում է kommersant.ru-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում աղբյուրների:


Գրոհայինների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքն ակտիվացել էր անցած ամիս ոստիկանների վրա իրականացված հարձակումներից հետո: 2016 թվականի դեկտեմբերի 18-ին Գրոզնիում չորս գրոհային ոստիկան էին սպանել և վերցնելով նրա զենքը և ավտոմեքենան՝ փորձել էին թաքնվել, բայց հետապնդման ժամանակ չեզոքացվել էին: Հաջորդ օրը երեք գրոհային էր սպանվել ոստիկանության աշխատակցի վրա հարձակումից հետո, ևս մի քանիսը ձերբակալվել էր: Նրանց միջոցով էլ իրավապահները հայտնվել էին նրանց հանցակիցների հետքի վրա:


Իրավապահներին հայտնի է դարձել գրոհայինների պլանների մասին ոչ միայն ավելի վաղ ձերբակալված նրանց հանցակիցներից, այլև WhatsApp-ում նրանց նամակագրությունից:


Արդյունքում ոչնչացվել է չորս ծայրահեղական, ձերբակալվել է նրանց ավելի քան 20 հանցակից, մեկ հոգու հաջողվել է փախուստի դիմել: Զոհվել է Ռուսաստանի ազգային գվարդիայի երկու մարտիկ: