Դետրոյթում ավտոկայան է այրվում (տեսանյութ)
Ամերիկյան Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում ուրբաթ՝ հունվարի 13-ին, պայթյուն է տեղի ունեցել ավտոկայանում, որն այնուհետև վերաճել է մասշտաբային հրդեհի: Դեպքի հետևանքով փլուզվել է ավտոբուսային 4 տերմինալ, այրվում են ավտոբուսներ, հայտնում է Motor City Muckraker-ը:
Չհաստատված տեղեկություններով՝ հրդեհն առաջացել է պայթյունի հետևանքով և զգալի վնասվածքներ է հասցրել և՛ տերմինալին, որը մասամբ փլուզվել է, և՛ հարակից կառույցներին:
Քաղաքի հրշեջ ծառայությունը փակել է հրդեհի վայրին մոտ գտնվող փողոցների որոշ հատվածներ:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և փորձագետներ՝ հրդեհի պատճառները պարզելու համար:










