Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ռուսական «Լիցեյ» խմբի նախկին երգչուհին

15:58 • 13.01.17

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 1990-ականներին հայտնի ռուսական «Լիցեյ» փոփ խմբի նախկին երգչուհի 33-ամյա Ժաննա Ռոշտակովան:


Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել է կատարող Պրոխոր Շալյապինը՝ Instagram-ի իր էջում:


Շալյապինի խոսքով՝ Ռոշտակովան մահացել է իր հետ հեռախոսով զրուցելուց մի քանի ժամ անց: Արտիստը մանրամասնել է, որ մահվան պատճառը եղել է կնոջ գլխին ընկած պահարանը:


«Ժաննան լոգարանում պառկած է եղել, երբ նրա գլխին պահարան է ընկել: Տանը մարդ չի եղել, և ոչ ոք չի կարողացել նրան օգնել: Նրա դին հայտնաբերվել է մի օր անց»,- մանրամասնել է Շալյապինը:

 

 Image result for Жанна Роштакова

 

 

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ռուսական «Լիցեյ» խմբի նախկին երգչուհին