«Օմեն» սարսափ ֆիլմի աստղի գործով դատավճիռը կհրապարակվի ուրբաթ 13-ին
Բրիտանացի դերասան Հարվի Սփենսեր Սթիվենսը, որն ավելի քան 40 տարի առաջ մարմնավորել է Դեմիենին լեգենդար «Օմեն» սարսափ ֆիլմերից մեկում, ուրբաթ կկանգնի դատարանի առաջ, որպեսզի լսի իր մասնակցությամբ կռվի գործով դատավճիռը:
Այս մասին հայտնում է Sun-ը՝ ընդգծելով այն փաստը, որ դատավճռի հրապարակման օրը համընկնում է սարսափ ֆիլմերի ժանրի ևս մի դասական ֆիլմաշարի՝ «Ուրբաթ 13»-ի անվանման հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 46-ամյա Սթիվենսի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսին՝ Քենթում: Հայտնի է, որ «Օմեն»-ի աստղը ծեծի է ենթարկել 2 հեծանվորդի:
Նշենք, որ դերասանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 4 տարեկանում, երբ սարսափ ֆիլմում մարմնավորել է սատանայի որդուն:












