6 ամսական հղի կնոջ վիճակը կալանքից հետո նորմալ է, դատական գործը շարունակվում է. պաշտպան
6 ամսական հղիություն ունեցող Սուսաննա Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է դեկտեմբերի 30-ի երեկոյան, սակայն դատական գործը շարունակվում է:
Tert.am-ի հետ զրույցում Սուսաննա Թադևոսյանի պաշտպան Աննա Թամազյանն ասաց, որ տասը օր կալանքի տակ գտնվող հղի կնոջ վիճակը նորմալ է.«Դատական գործը շարունակվում է, միայն փոխվել է Սուսաննա Թադևոսյանի խափանման միջոց կալանքը»:
Նշենք, որ Սուսաննա Թադևողյանին կալանավորել էին մեկ դատական նիստի չներկայանալու համար:
Հիշեցնենք, որ Սուսաննա Թադևոսյանը մեղադրվում է 2016թ. փետրվարի 1-ին Երևան քաղաքի Նալբանդյան թիվ 55 հասցեում դիտավորությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փող 19 հասցեի բնակիչ Մանվել Հարությունյանի անձնագրի 7-րդ էջը պատռելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական փաստաթղթեր վնասելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով:










