Ինքնատիպ մատանիներ, որոնցում մի ամբողջ աշխարհ է թաքնված (լուսանկարներ, տեսանյութ)
Կանադական ընկերություններից մեկը պատրաստում է ինքնատիպ զարդեր, որոնցում մի ամբողջ գաղտնի աշխարհ է թաքնված:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, խոսքը, մասնավորապես, մատանիների մասին է, որոնք պատրաստված են փայտից, հատուկ ռետինից ու մեղրամոմից:
Մատանիներից յուրաքանչյուրն արվեստի առանձին գործ է, որն ուշադիր զննելու դեպքում կարելի է նշմարել իրական աշխարհում հանդիպող չքնաղ բնապատկերներ:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ու տեսանյութով ներկայացնում ենք կանադացի հմուտ մասնագետների մտքի թռիչքի գեղեցիկ արդյունքը.
























