Թբիլիսիում Ադրբեջանի 23-ամյա քաղաքացի է ձերբակալվել թմրանյութերի ձեռքբերման ու պահման մեղադրանքով
Թբիլիսիում Ադրբեջանի 23-ամյա քաղաքացի է ձերբակալվել առանձնակի խոշոր չափերի թմրանյութերի անօրինական ձեռքբերման, պահման մեղադրանքով: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳՆ կայքում, գրում է Грузия Online-ը:
Մեղադրյալի վարձակալած բնակարանում անցկացված խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է 33,42 գրամ թմրանյութ, որը պարունակել է 21 գրամ հերոին:
Ոստիկանությունը նաև հայտնաբերել և առգրավել է «Պրեգաբալին» հոգեմետ նյութի 4 դեղապատիճ:
Ադրբեջանի քաղաքացուն սպառնում է 3-20 տարվա ազատազրկում, կամ անժամկետ ազատազրկում:










