Թրամփը խոստացել է 90 օրվա ընթացքում զեկույց ներկայացնել ԱՄՆ ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության վերաբերյալ

16:55 • 13.01.17

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 90 օրվա ընթացքում զեկույց հրապարակել ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի կողմից հաքերային միջամտության վերաբերյալ պնդումների մասին: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում, հայտնում է BBC-ն:


Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները մեղադրել են Ռուսաստանին հաքերության միջոցով ընտրություններին միջամտելու համար:


Twitter-ում գրած հաղորդագրություններում նորընտիր նախագահն օրերս Ռուսաստանի կողմից նրա դեմ կոմպրոմատ ունենալու մասին պնդումներն անվանել է «զզվելի քաղաքական գործիչների կողմից հորինված փաստեր»` ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից:


«Այժմ պարզվել է, որ իմ հասցեին հնչած կեղծ մեղադրանքները հավաքել են իմ քաղաքական հակառակորդները և չստացված լրտեսը, ով վախենում է դատական հետապնդումից»,- գրել է նա: Թրամփը նշել է, որ հնարավոր է, որ այդ կեղծ նորությունները տարածել է «հետախուզությունը», չնայած և գիտեր, որ «ոչ մի ապացույց չկա և չի լինելու»:


Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Թրամփի դեմ կոմպրոմատի մասին զեկույցի հեղինակը բրիտանական MI6 հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլն է: