National Geographic-ը Երևանը դասել է համեղ սնունդ ունեցող 6 քաղաքների շարքին (լուսանկարներ)

11:47 • 13.01.17

Հեղինակավոր National Geographic ամսագիրը հրապարակել է համեղ սնունդ ունեցող, սակայն այդ տեսանկյունից քչերին հայտնի քաղաքների ցանկը, որում ներառված է նաև Երևանը:


NT-ի լրագրող Նենսի Գափթոնը Երևանում այցելել է կենտրոնում գտնվող մի շարք հայտնի ռեստորաններ ու սրճարաններ (գովազդից խուսափելու համար անունները նշված չեն-Tert.am), որտեղ համտեսել է տարբեր կերակրատեսակներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ավանդական տոլմային և, իհարկե, խորովածին:


Նշենք, որ Գափթոնին Երևանում հատկապես դուր է եկել Կասկադը՝ իր բազմաթիվ հյուրընկալ սրճարաններով:


Հայտնի է, որ Երևանից զատ՝ 6 հորիզոնականից բաղկացած ցանկում ներառված են նաև Բուդապեշտը (Հունգարիա), Դետրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վելինգթոնը (Նոր Զելանդիա):