Deutsche Bank-ն արգելել է իր աշխատակիցներին օգտվել  WhatsApp-ից

02:17 • 14.01.17

Գերմանական Deutsche Bank-ն արգելել է իր աշխատակիցներին կորպորատիվ հեռախոսներով օգտվել WhatsApp, Google Talk և iMessage մեսինջերներից, գրում է  Bloomberg-ը:

Նշվում է, որ նման միջոցները կապված են այն հանգամանքի հետ, որ ի տարբերություն էլեկտրական փոստով ուղարկված նամակների, տեքստային հաղորդագրությունները հնարավոր չէ պահպանել:

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ նման որոշումը կփոխի ձեր ամենօրյա աշխատանքը և ցավում ենք անհարմարությունների համար: Սակայն այդ քայլն անհրաժեշտ է, որպեսզի Deutsche Bank-ը համապատասխանի բոլոր նորմատիվներին և պահանջներին»,—նշվում է ընկերության հայտարարությունում: