Կոտ-դ՛Իվուարում զինվորականները վերսկսել են ապստամբությունը
Կոտ-դ՛Իվուարում զինվորականները վերսկսել են ապստամբությունն ընդդեմ կառավարության և արգելափակել են երկրում մեծությամբ երկրորդ Բուակու քաղաքը, հաղորդում է Reuters-ը:
Զինվորականները նաև հայտարարել են, որ կշարունակեն քաղաքի պաշարումն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը զիջումների չի գնացել:
Նշվում է, որ քաղաքում բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորական հրամանատարություն կա:










