Թաիլանդում կործանիչը կործանվել է երեխաներին նվիրված ավիաշոուի ժամանակ (տեսանյութ)
Թաիլանդի ռազմաօդային ուժերի JAS 39 Gripen կործանիչը կործանվել է Երեխաների օրվան նվիրված ավիաշոուի ժամանակ, հայտնում է lenta.ru-ն՝ Bangkok Post-ին հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել Հաթյայ քաղաքում։ Անկման հետևանքով կործանիչը պայթել է և ամբողջությամբ այրվել։
Տեղի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է՝ թռիչքուղու մաքրման համար, բոլոր օդանավերը վերաուղարկվել են մեկ այլ օդանավակայան։
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան ցավակցություն է հայտնել զոհված օդաչուի ընտանիքին։










