Քենդալ Ջեներն ասել է, որ կուզենար ֆիլմում իրեն մարմնավորեր Օդրի Հեփբերնը (լուսանկարներ)
Մեր օրերի ամենապահանջված սուպերմոդելներից մեկը՝ Քենդալ Ջեները, խոստովանել է, որ այնքան է հիացած դերասանուհի Օդրի Հեփբերնով, որ կցանկանար, որ հենց նա մարմնավորեր իրեն ֆիլմում:
«Գիտեմ, որ ինքս ինձ հաճոյախոսություն եմ անում՝ ասելով, որ իմ և Օդրի Հեփբերնի միջև նմանություն կա, բայց եթե հնարավոր լիներ, ես հենց նրան կընտրեի ֆիլմում ինձ մարմնավորելու համար»,-նշել է 21-ամյա գեղեցկուհին:
Սուպերմոդելն ասել է, որ շատ վաղուց է հմայված Բելգիայում ծնված դերասանուհիով, որը կյանքից հեռացել է 1993թ.:
«Նա այնքան շքեղ ու տաղանդավոր էր»,-հավելել է Ջեները:















