Ջեքսոնի դուստրը գովելի է համարել Sky Arts հեռուստաալիքի որոշումը՝ չցուցադրել հոր մասին կատակերգական ֆիլմը

13:55 • 14.01.17

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը` Փերիս Ջեքսոնը, գովելի է համարել բրիտանական Sky Arts հեռուստաալիքի որոշումը՝ չցուցադրել հոր մասին կատակերգական ֆիլմը, որը Փերիսն ավելի վաղ նողկալի էր անվանել: 

Հեռուստաալիքը մտադիր էր փոփի արքայի մասին ֆիլմ ցուցադրել «Քաղաքային լեգենդներ» (Urban Myths) հեռուստասերիալի շրջանակում, սակայն հետ էր կանգնել որոշումից, երբ հանգուցյալ երգչի 18-ամյա դուստրը սուր քննադատության էր ենթարկել ֆիլմի նախագիծը: 

«Ես զարմացած եմ, որ ընտանիքի զգացմունքները գոնե մեկ անգամ հաշվի են առնվել, մենք իսկապես գնահատում ենք դա ավելի շատ, քան դուք պատկերացնում եք»,- Twitter-ի իր էջում հեռուստաալիքի որոշմանն այսպես է արձագանքել Ջեքսոնի դուստրը: 



Image result for paris and michael jackson

Կատակերգական ֆիլմը պետք է պատմեր այն մասին, թե ինչպես են Մայքլ Ջեքսոնն ու իր ընկերներ Էլիզաբեթ Թեյլորն ու Մարլոն Բրանդոն Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ վարձած մեքենայով փախչում Լոս Անջելես: