Երկու ռուս կին ծերության տարիներին վերադարձել են հայրենի գյուղ ու անցել ավանդական ապրելակերպի (լուսանկարներ)
Լուսանկարչուհի Նադիա Սաբլինան, ով ծնվել է Խորհրդային միությունում և 1990-ականներին ծնողների հետ միասին արտագաղթել է ԱՄՆ, Ռուսաստանի գյուղերից մեկում ապրող իր երկու մորաքույրների մասին լուսանկարչական նախագծի համար արժանացել է ամերիկյան ամենամյա Firecracker մրցանակին:
Ինչպես գրում է bigpicture.ru-ն Նյու Յորքում ապրող Նադիան նախագծի միջոցով պատմել է իր երկու չամուսնացած մորաքույրների մասին, որոնք ամբողջ կյանքի ընթացքում ապրել ու աշխատել են մեծ քաղաքներում, սական ծերության տարիներին որոշել են վերադառնալ հայրենի գյուղի հայրական տուն ու անցնել ավանդական ապրելակերպի:
Թոշակառուներ Ալևտինան և Լյուդմիլան չնայած իրենց պատկառելի տարիքի` ինքնուրույն են կոտրում ցախը, հավաքում բերքն ու ջուր բերում ջրհորից:




















