Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 29 օր անց դադարեցրել է հացադուլը մոր խնդրանքով. Պաշտպան

12:18 • 14.01.17

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը, որը դեկտեմբերի 15-ից անժամկետ հացադուլ  էր հայտարարել, երեկ երեկոյան դադարեցրել է այն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Ես ինքս չեմ այցելել ՔԿՀ, սակայն երեկ երեկոյան Ներսես Պողոսյանին տեսակցել է նրա մայրը, ով առողջական խնդիրներ ունի, և խնդրել է, հորդորել է որդուն դադարեցնել հացադուլը: Ներսես Պողոսյանը չի կարողացել մերժել մորը»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ Ներսես Պողոսյանը պահանջում էր փոխել խափանման միջոց կալանքը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը: