Գյումրիի «Աուրա» գիշերային ակումբից մի քանի երիտասարդի են բերման ենթարկել վիճաբանելու համար

12:07 • 14.01.17

Գյումրիի Պարույր Սևակի փողոցում գտնվող «Աուրա» գիշերային ակումբից հունվարի 13-ի գիշերը վիճաբանելու համար բերման են ենթարկվել մի քանի երիտասարդներ, այս մասին Tert.am–ը տեղեկացավ իր աղբյուրից:

«Հունվարի 13-ի գիշերը  ոստիկանության ծառայողները Պարույր Սևակի փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են մի քանի երիտասարդների, ովքեր ոգելից խմիչք օգտագործած վիճակում վիճաբանել են միմյանց հետ: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և ԶԼՄ–ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն: