Պեկինի իշխանությունները 2,64 մլրդ դոլար կծախսեն օդի աղտոտվածության դեմ պայքարի համար
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները 2017 թվականին 18,22 մլրդ յուան՝ 2,64 մլրդ դոլար կծախսեն օդի աղտոտվածության դեմ պայքարի միջոցառումների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Սինհուա» գործակալությանը հղումով։
Իշխանությունները մտադիր են, մասնավորապես, զարգացնել էկոլոգիական շինարարությունը, տնտեսել էներգառեսուրսները և նվազեցնել մթնոլորտային արտանետումների ծավալը։
Համեմատության համար պետք է նշել, որ 2016 թվականին քաղաքային իշխանությունները ծախսել են մոտ 2,5 մլրդ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի համար։
Այդկերպ իշխանությունները ցանկանում են 2017 թվականին հասնել օդի 1խմ-ում վնասատու PM2.5 մասնիկների կոնցենտրացիայի 60 միկրոգրամ ցուցանիշի։ 2016 թվականին այդ ցուցանիշը եղել է 1 խմ-ի վրա 73 միկրոգրամ։ Իսկ անվտանգ մակարդակը համարվում է 25 միկրոգրամը։










