ԱՄՆ Սենատը «ռուսական» կիբեռհարձակումների գործով հետաքննություն կսկսի
Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վրա «ռուսական» կիբեռհարձակումների հնարավոր ազդեցության գործով հետաքննություն սկսելու մասին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, հանձնաժողովը մտադիր է հարցաքննել Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի վարչակազմերի պաշտոնյաներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է նախագահական ընտրություններին միջամտելու ու Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելու համար:










