Իսպանիայում ձերբակալել են ենթադրյալ ահաբեկչի

01:05 • 14.01.17

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ուրբաթ ձերբակալել է ահաբեկչական գործունեության ծավալման մեջ կասկածվող Մարոկկոյի քաղաքացու, ով նաև հոլանդական փաստաթղթեր ունի: Այդ մասին հաղորդել է ՆԳՆ-ն:

Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ տղամարդը վերջերս է վերադարձել հակամարտության գոտուց: Իսպանիա նա ժամանել էր Թուրքիայից: Հոլանդական իշխանությունները այդ մարդուն հետախուզման են հայտարարել Իսլամական պետության հետ համագործակցության համար:

Տղամարդուն ձերբակալել են Ֆիգերաս քաղաքում: Օպերացիայն մասնակցել են տարբեր եվրոպական պետությունների հատուկ ծառայություններ: Նրանք փորձում են պարզել, արդյոք տղամարդու վերադարձը հակամարտության գոտուց կարող է կապ ունենալ Եվրոպայում ինչ-որ ահաբեկչական գործողություն իրականացնելու հետ: