Դատարանը որոշում է կայացրել Ջոնի Դեպպի և Էմբեր Հերդի ամուսնության լուծարման մասին

05:14 • 14.01.17

Լոս-Անջելեսի դատարանը ութ ամսվա լսումներից հետո վճռել է լուծարել հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնությունը, հաղորդում է People պարբերականը:

«Սա հոյակապ օր է: Այն ինչ Էմբերը ցանկանում էր՝ ամուսնալուծությունն էր, և հիմա նա ստացավ դա: Ասելով Ջերալդ Ֆորդի խոսքվ՝ «Մեր երկարատև ազգային սարսափն ավարտվեց»»,-- նշել է Հերդի փաստաբան Փիրս օ՛Դոննելը:

Ինչպես հաղորդվում է՝ դատարանը մերժել է Դեպի պահանջը՝ իր նախկին կնոջ հանդեպ 100.000 դոլարի տուգանք սահմանել, քանի որ նա երկարաձգել է ամուսնալուծության գործընթացը:

Լրատվամիջոցները նաև հաղորդել են այն մասին, որ դերասանը իր մենեջերներին է դատի տվել իր միջոցների սխալ օգտագործման համար՝ մեղադրելով նրանց 25 մլն դոլարի մսխման մեջ:

Դատարանը որոշում է կայացրել Ջոնի Դեպպի և Էմբեր Հերդի ամուսնության լուծարման մասին