Թրամփն ասել է՝ որ դեպքում կչեղարկի հակառուսական պատժամիջոցները

10:14 • 14.01.17

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է միառժամանակ պահպանել Բարաք Օբամայի սահմանած հակառուսական պատժամիջոցները՝ չբացառելով, որ ապագայում կարող է չեղարկել դրանք:


Յոթանասունամյա հանրապետականն ընդգծել է, որ Վաշինգտոնը կարող է չեղարկել հակառուսական պատժամիջոցները, եթե Մոսկվան օգնի և համագործակցի ԱՄՆ-ի հետ տարբեր բնագավառներում՝ օրինակ ահաբեկչության դեմ պայքարում:


«Եթե մենք կարող ենք  միասին աշխատել, և եթե Ռուսաստանն իրոք օգնում է մեզ, ապա ինչու չչեղարկել պատժամիջոցները, եթե ինչ որ մեկը լավ գործեր է անում»,-ասել է Թրամփը:


Միլիարդատերն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ նշելով, որ նման ցանկություն կա և՛ Ռուսաստանի, և՛ իր կողմից:


Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: